Դատախազությունը կպատրաստի հոլովակ ընտրախախտումների քրեորեն պատժելի տեսակների մասին![]() 10 փետրվարի 2012 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունից։Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ԱՄՆ դեսպանատան իրավական հարցերով մշտական իրավախորհրդատու Սթիվ Քեսլերը: Կողմերը քննարկել են փոխգործակցության զարգացման ընդհանուր հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը անդրադարձել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրավապահ մարմինների կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքներին: Դատախազը մանրամասնել է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների ընդունման, գրանցման և քննարկման նկատմամբ դատախազական հսկողության ձևավորված փորձը՝ ընդգծելով, որ դատախազության համակարգում կազմավորվող աշխատանքային խումբը հետամուտ է լինում ընտրախախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումների, այդ թվում մամուլի հրապարակումների պատշաճ քննարկմանը, օպերատիվ արձագանքմանը: Աղվան Հովսեփյանը կարևորել է ընտրախախտումները նվազագույնի հասցնելու ուղղությամբ կանխարգելիչ քայլերի ձեռնարկումը՝ տեղեկացնելով, որ դատախազությունը սեփական նախաձեռնությամբ պատրաստում է տեսահոլովակ՝ իրազեկելու հանրությանը ընտրախախտումների այն տեսակների մասին, որոնց համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Կողմերն անդրադարձել են նաև հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին։ Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն 2012թ. հունվարի 13-25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում |