Հայաստանում մի շարք ճանապարհներ շարունակում են փակ մնալ

Հայաստանում մի շարք ճանապարհներ շարունակում են փակ մնալ

PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ, չնայած ձյան առատ տեղումներին, հանրապետության տարածքում միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:

Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ առատ ձյան, սաստիկ բուքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Քաջարան-Մեղրու լեռնանցքը, Գյումրի-Աշոցք, Աշոցք-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Հոռոմ-Արթիկ–Ալագյազ, Երևան-Աբովյան-Չարենցավան ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները: Գորիս-Սիսիան և Գորիս-Կապան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեռևս շարունակում են փակ մնալ Երևան-Եղվարդ-Արագյուղ-Բուժականի` Արագյուղ-Բուժական հատվածը, Անիի տարածաշրջանի Արմավիր-Իսահակյան-Գյումրի հատվածը, Գյումրի-Կապս-Ամասիա, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները և Սելիմի լեռնանցքը:

Բոլոր ուժերը մոբիլիզացված են և հանրապետության ողջ տարածքում շուրջօրյա կատարվում են ձյունից մաքրման,աղով և ավազով մշակման ինտենսիվ աշխատանքներ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

 Ուշագրավ
Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն
2012թ. հունվարի 13-25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար
Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում