«Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է աշխատանքը![]() PanARMENIAN.Net - «Արմենիա միջազգային օդանավակայաններ» («Զվարթնոց») ՓԲԸ-ն վերսկսել է աշխատանքը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց «Արմավիա» ազգային ավիափոխադրող ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: «Մեզ համար կարևոր է ուղևորների անվտանգությունը, ուստի ընկերությունն առաջնորդվում է օդանավակայանի տեխնիկական ծառայության որոշումներով»,- նշել է նա: Նանա Ավետիսովան հաղորդել է, որ արդեն իրականացվել են չվերթները դեպի Մոսկվա, Դուբայ, Աթենք և Կրասնոդար: Հայաստանի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, ձյան առատ տեղումները կդադարեն միայն գիշերը, սպասվում է, որ ջերմաստիճանը կիջնի 7-8 աստիճանով: Արագաչափ սարքերը տեղադրված են Իսակովի, Արշակունյաց, Մյասնիկյան, Թբիլիսյան, Աթենքի, Բագրատունյաց, Սարալանջի, Աճառյան և այլ փողոցներում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն 2012թ. հունվարի 13-25-ն ընկած ժամանակահատվածում Ս. Սիմոնյանը և Ա. Աբրահամյանը Նազելիից պահանջել են 250 000 դրամ գումար Մեկամյա ուսուցումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 5 տարվա փոխարեն արդեն 3 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում |