
Բելոռուսիայում 200 հազար ռուբլի արժեքով նոր թղթադրամ կհայտնվի, գրում են ռուսական լրատվամիջոցները: Նախօրեին համապատասխան որոշում է ընդունվել հանրապետության ազգային բանկի վարչության կողմից:
200 հազարի թղթադրամը կդառնա Բելոռուսիայի դրամական շրջանառության մեջ գտնվող թղթադրամներից ամենախոշորը: Ընդ որում, ինչպես նշվում է ազգային բանկի փաստաթղթում, թղթադրամը 2000 թվականի նմուշ է:
Նոր թղթադրամի թողարկման կոնկրետ ժամկետներ հանրապետության ազգային բանկն առայժմ չի հրապարակում: