Իրանը նոր սուզանավեր է ստացել![]() 10 փետրվարի 2012 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Իրանում կառուցված երկու թեթև սուզանավեր տեղական նավատորմի մեջ են մտել, հաղորդում է ԻՐՆԱ պետական գործակալությունը: Այդ քայլը դիտարկվում է որպես միջուկային ծրագրի առնչությամբ Արևմուտքի հետ հարաբերություններում լարվածության պայմաններում Իրանի պաշտպանունակության արդիականացմանն ուղղված ջանքերի մի մաս, գրում են իրանական լրատվամիջոցները: Նոյեմբերին Իրանի իշխանությունները հաղորդեցին, որ երկրի ՌԾՈՒ համալրել են «Գադիր» դասի երեք սուզանավեր: Համարվում է, որ Իրանն ունի 12 սուզանավ, որոնցից երեքը նա ձեռք է բերել Ռուսաստանից, սակայն հստակ թիվը չի հրապարակվում: Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը |