ԱՄՆ-ն ավարտին է հասցնում հակաբունկերային ավիառումբերի մշակումը![]() 10 փետրվարի 2012 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Պենտագոնը ստացել է Կոնգրեսի համաձայնությունը իր բյուջեում միջոցների վերաբաշխմանը` այսպես կոչված հակաբունկերային ավիառումբերի` զինանոցում ամենահզոր ոչ միջուկային զենքի անհետաձգելի մշակումն ավարտին հասցնելու համար: «Հարցումը շտապ էր»,- հաստատել է ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, փոխգնդապետ Էլիզաբեթ Ռոբբինսը: Մերձավոր Արևելքի հարցերի Կոնգրեսի Հետազոտական ծառայության մասնագետ Քեննեթ Կացմանը գտնում է, որ այդ քայլը կարող է կապված լինել այն բանի հետ, որ հունվարի 9-ին Իրանը հայտարարեց Ֆորդու ստորգետնյա օբյեկտում ուրանի հարստացման աշխատանքները մեկնարկելու պատրաստակամության մասին: Ֆորդուն համարվում է շատ լավ ամրացված օբյեկտ, և Կացմանը կարծիք է հայտնել, որ «Թեհրանը փորձեր առաջ տանել իր միջուկային ծրագիրը, ապա հենց այդ հարթակում», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը |