Եգիպտոսի գործող իշխանությունները կաշխատեն մինչև երկրի նոր նախագահի ընտրվելը![]() 10 փետրվարի 2012 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի գործող իշխանությունները` Քամալ ալ-Գանզուրիի գլխավորությամբ կաշխատեն մինչև այս տարվա ամառվա սկիզբը, երբ ընտրվի երկրի նոր նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով եգիպտական լրատվամիջոցներին: «Ալ-Գանզուրիի նախարարների կաբինետն իր գործառույթները կկատարի ընդհուպ մինչև նոր նախագահի ընտրվելը»,- հայտնել է ներկայումս երկիրը ղեկավարող Ռազմական խորհրդի ներկայացուցիչը: Նա հերքել է այն տեղեկատվությունը, որ ներկայիս կառավարությունը հրաժարական է տվել կամ նման մտադրություն է ունեցել: Մի քանի օր առաջ «Ազատության և արդարության կուսակցության»` «Մահմեդական եղբայրներ» իսլամական շարժման քաղաքական կազմակերպության նախագահ Մուհամմեդ Մուրսին հայտարարեց կոալիցիոն կառավարություն ձևավորելու պատրաստակամության մասին, որի մեջ պետք է մտնեն «Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերը` խորհրդարանում իրենց ներկայացվածությանը համաչափ»: Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը |