Ադրբեջանի դեսպանը դժգոհ է Թուրքիային անբավարար չափով սատարելու հայտարարություններից![]() 11 փետրվարի 2012 - 09:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆաիկ Բագիրովը թուրքական Hurriyet-ին տված հարցազրույցում հիասթափություն է հայտնել թուրքական ԶԼՄ-ների այն հայտարարությունների վերաբերյալ, թե Բաքուն բավարար ջանք չգործադրեց Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կանխելու համար: «Աշխարհում ոչ մի այլ երկիր Ադրբեջանից բացի չսատարեց Թուրքիային այս հարցում»,-ասել է Ֆաիկ Բագիրովը Ըստ Բագիրովի, նման լուրեր տարածողները «թշնամական շրջանակներին են դասվում, որոնք փորձում են պառակտել թուրք և ադրբեջանցի ժողովրդներին»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: Յանա Ամելինա. Նման հայտարարությունները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում, դրանք պետք է անուշադրության մատնել Ընդդիմադիրները զավթել են եկեղեցին ու դպրոցը, օգտագործելու համար որպես հիվանդանոց ու առողջարարական կենտրոն «Չիկագոյի գագաթաժողովի օրակարգը թույլ աղերսներ ուներ Հայաստանի ազգային շահերի հետ»,-գտնում է ռուսաստանցի փորձագետը Առհասարակ Հայ Առաքելական եկեղեցին կառուցված է ազգային հենքի վրա, և չի մկրտում մահմեդականների |