iPhone-ի և iPad-ի ինտերնետ-տրաֆիկի ծավալն առաջին անգամ գերազանցել է Mac համակարգիչների տրաֆիկը

iPhone-ի և iPad-ի ինտերնետ-տրաֆիկի ծավալն առաջին անգամ գերազանցել է Mac համակարգիչների տրաֆիկը

PanARMENIAN.Net - Փետրվարին iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների օգտատերերը ամերիկյան կայքերում ավելի շատ ինտերնետ-տրաֆիկ են գեներացրել, քան Apple-ի արտադրության և Mac OS X օպերացիոն համակարգով կառավարվող Mac համակարգիչների սեփականատերերը: Այդ մասին վկայում են Chitika մարքեթինգային ընկերության տվյալները:

Ընկերության վիճակագրության համաձայն, 2011թ. օգոստոսից մինչև 2012թ. փետրվարի սկիզբը iPhone-ների կողմից գեներացված ինտերնետ-տրաֆիկն առաջին անգամ գերազանցել է Mac համակարգիչների համապատասխան ցուցանիշը: Փետրվարի սկզբին ինտերնետ-տրաֆիկի ընդհանուր ծավալի 8,15% բաժին է ընկել iPhone-ին և iPad-ին, մինչդեռ Mac համակարգիչներին՝ 7,96%:

Այս միտումը հաստատում է նաև Apple-ի սարքերի վաճառքը: 2011թ. չորրորդ օրացուցային եռամսյակում ընկերությունն իրացրել է ավելի քան 52 միլիոն iPhone և iPad՝ տաս անգամ ավելի, քան հաշվետու ժամանակահատվածում իրացված Mac համակարգիչների քանակը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---