Հրազդանում քաղաքապետ են ընտրում. դիտորդներն արձանագրում են ընտրախախտումներ![]() 12 փետրվարի 2012 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի տարբեր մարզերում ընդանում են տեղական ինքնակառավարական մարմինների ընտրություններ: Հրազդան քաղաքում ընտրում են նոր քաղաքապետ: Քաղաքապետի թեքնածուները երկուսն են՝ Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանը և նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ, Սասուն Միքայելյանը: Ընտրություններին արդեն մասնակցել են 14,7 հազար ընտրող գրանցված 43 հազար 874 ընտրողներից: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդական առաքելությունն արձանագրել է ընտրախախտումներ: Օրինակ, 25/22 ընտրատեղամասում քաղաքացիներից մեկը փորձել է մեկ այլ քաղաքացու անձնագրով քվեարկել, որը կանխվել է ոստիկանության կողմից: 25/01 ընտրատեղամասում միևնույն ժամանակ ընտրողների թիվը հասել է 30-40 հոգու: Դիտորդի կողմից նկատառումները անտեսվել են հանձնաժողովի նախագահի կողմից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |