Եվրոպայում սառնամանիքը կպահպանվի մինչև փետրվարի վերջը

Եվրոպայում սառնամանիքը  կպահպանվի մինչև փետրվարի վերջը

PanARMENIAN.Net - Եվրոպայում արդեն երկրորդ շաբաթը շարունակվող անկանոն սառնամանիքին զոհ է գնացել առնվազն 500 մարդ: Մեծ հավանականությունը, որ զրոյից ցածր ջերմաստիճանը կպահպանվի մինչև փետրվարի վերջը: Նման կանխատեսումներ են կատարում օդերևութաբանները, գրում է Euronews-ը:

Ռումինիայի գյուղերում սառը եղանակի գերին են դարձել հազարավոր մարդիկ: Բոլորը մնացել են առանց սննդի, ջրի և բժշկական օգնության:

Իտալիայի հարավային և կենտրոնական որոշ շրջաններում ձյան ծածկի բարձրությունը հասնում է կես մետրի: Շաբաթ օրը Ռիմինիի արվարձաններից ավելի քան 200 մարդ է տարհանվել:

Ֆրանսիայում ջերմաչափի սյունը կրկին իջել է մինչև -16°C: Այդպիսի սառնամանիք երկրում չէր եղել 1985 թվականից ի վեր: Առնվազն 14 հոգի է զոհվել: Տուժել են նաև ռեգբիի հազարավոր երկրպագուներ. վատ եղանակի պատճառով Ֆրանսիայի և Իռլանդիայի թիմերի միջև հանդիպումը հետաձգվել է:

Կորսիկան ձյան տակ կմնա առնվազն ևս մեկ գիշեր: Երթևեկությունը կղզում բավական դժվարացել է, ավիաչվերթների մեծ մասը հետաձգվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---