Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստանին» անդամակցելու համար դիմում է ներկայացրել

Վարդան Օսկանյանը «Բարգավաճ Հայաստանին» անդամակցելու համար դիմում է ներկայացրել

PanARMENIAN.Net - Վարդան Օսկանյանը տարածել է հայտարարություն, որտեղ նշում է, որ երեկ դիմում է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու համար։ «Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ և արդար ընտրություններ, հետևաբար նաև նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ»,- գրում է Օսկանյանը։

Նա հավելում է, որ լինելով Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի նախագահ՝ տարբեր առիթներով պարբերաբար արտահայտել է իր տեսակետները Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և զարգացումների վերաբերյալ. «Այսօր գտնում եմ, որ ժամանակն է, որ ավելի ակտիվ մասնակցություն ունենամ երկրի քաղաքական գործընթացներին։ Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իմ հնարավոր անդամակցության հանգամանքը՝ Սիվիլիթաս հիմնադրամի խորհուրդը առաջիկա օրերին որոշում կընդունի հիմնադրամում իմ հետագա կարգավիճակի վերաբերյալ»։

 Ուշագրավ
Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար
Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը
Քաղաքագետն ընդգծել է, որ Բորդյուժայի հայտարարությունը կտրուկ է, քանի որ հավասարակշռված արտահայտություններն Ադրբեջանի կողմից ընդունվում են որպես թուլության դրսևորում
Նա հավելել է նաև, որ եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ