Օլիվեր Սթոունի որդին դավանափոխվել է և իսլամ ընդունել

Օլիվեր Սթոունի որդին դավանափոխվել է և իսլամ ընդունել

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Շոն Սթոունը` հանրահայտ ամերիկյան պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ Օլիվեր Սթոունի որդին, դավանափոխ է եղել և իսլամ ընդունել` գտնվելով Իրանում, որտեղ փաստագրական ֆիլմ է նկարահանում: Այդ մասին հաղորդում է Agence-France Presse-ը:

«Անցումն իսլամին չի նշանակում, որ ես բաժանվել եմ քրիստոնեությունից և հուդայականությունից, որոնցով դաստիարակվել եմ ծնված օրվանից»,- հեռախոսազրույցում Սպահանից հայտնել է Շոնը: Ռեժիսորը նկատի ունի, որ իր հայրը ծագումով հրեա է, իսկ մայրը` քրիստոնյա:

27-ամյա Սթոունը չի բացատրում մահմեդական դառնալու պատճառները: ՖԱՐՍ գործակալությունը հաղորդում է, որ նա իսլամի շիիթական ձևն է ընդունել և իր համար ընտրել Ալի անունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---