
Իրանի գործողություններն ուղղված են միջուկային զենք ունեցող գերտերություն դառնալուն: Այդ մասին հայտարարել է Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը, հաղորդում է Associated Press-ը:
Նա նման հայտարարությամբ հանդես է եկել մամուլի առաջ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հանդիպումից հետո: Նա նաև հավելել է, որ իր նպատակներին հասնելու համար Թեհրանը մտադիր է անցկացնել մերձարևելյան տարածաշրջանի երկրների իշխանափոխություն, ինչպես նաև իր վերահսկողության տակ վերցնել ածխաջրածինների նրանց բոլոր հիմնական հանքավայրերը, հաղորդում է ՌԲԿ-ն:
Շալոմը հստակ հասկացնել է տվել, որ, ունենալով նման հարևան, Իսրայելը չի կարող չանհանգստանալ: Թել Ավիվի կարծիքով, ՄԱԳԱՏԷ ներկայացրած հաշվետվությունը միջուկային ծրագրի մասին սպառնալիքներից միայն մեկն է: Բացի դրանից, Իրանն աջակցում է հակաիսրայելական գրոհայիններին և զարգացնում հրթիռային արսենալ: