15 փետրվարի 2012 - 11:39 AMT
Չեխիայի նախագահը վստահ է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին «թափ կհաղորդի» Եվրոպան

Եվրագոտու տնտեսական խնդիրները ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն աջակցությունը Թուրքիային՝ ԵՄ անդամակացության ճանապարհին, հայտարարել է Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, որն Անկարա է ժամանել քառօրյա պաշտոնական այցով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Չեխիայի նախագահը հանդիպել է Անկարայում իր թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլը:

«Եվրոպան փոփոխությունների կարիք ունի, իսկ այնպիսի մեծ ու դինամիկ երկրի անդամակցությունը, ինչպիսին Թուրքիան է, կարող է թափ հաղորդել Եվրոպային»,-ասել է Կլասուսը:

«Մենք շնորհակալ ենք պարոն Կլասուսին ԵՄ-ին մեր անդամակցության հարցում սատարելու համար»,-ասել է թուրք նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Չեխիայի նախագահի հետ Անկարա են ժամանել շուրջ 60 չեխ գործարարներ ու ձեռներեցներ: