Պենտագոնը 2013-ին ձեռք կբերի ավելի քիչ F-35 կործանիչներ, հետո նորից կգնի 2017-ին

Պենտագոնը 2013-ին  ձեռք կբերի ավելի քիչ  F-35 կործանիչներ, հետո նորից կգնի 2017-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշել է 2013-ին 13 հատով քիչ գնել F-35 կործանիչներ, հաղորդում է Defense Aerospace-ը: Նշված ինքնաթիռները գնվելու են 2017-ից հետո: Նման քայլի շնորհիվ Պենտագոնը նախատեսում է տնտեսել 1,6 մլրդ դոլար:

F-35 կործանիչների գնումը հետաձգելն ունի երկու պատճառ: Առաջին, Պենտագոնը փորձում է նվազեցնել Lockheed Martin ձեռնարկության ծանրաբեռնվածությունը, որպեսզի գրաֆիկի մեջ մտցնի կործանիչի մշակման ծրագիրը: Երկրորդ, ՊՆ-ն առաջիկա տասը տարիներին պետք է ծախսերը կրճատի մոտավորապես 480 մլրդ դոլարով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---