Նարեկ Հախնազարյանը կբացի Տորոնտոյի նվագախմբի եկող համերգաշրջանը

Նարեկ Հախնազարյանը կբացի Տորոնտոյի նվագախմբի եկող համերգաշրջանը

PanARMENIAN.Net - Երիտասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հոկտեմբերի 27-ին բացելու է Տորոնտոյի (Կանադա) սիմֆոնիկ նվագախմբի 2012-2013 համերգաշրջանը: Ինչպես հայտնում է նվագախմբի պաշտոնական կայքը, վերը նշված համերգով նշվելու է Հախնազարյանի կանադական դեբյուտը: Համերգում ներկայացնելու են Վոլֆգանգ Մոցարտի Divertimento-ն, Յոզեֆ Հայդնի թավջութակի կոնցերտը, Նիկոլո Պագանինիի վարիացիաները, ինչպես նաև Ալեքսանդր Հարությունյանի «ՍԻմֆոնիետան» և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը»:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ. Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգտոն փոստ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: 2011 թ-ին նա փայլուն հաղթանակ տարավ Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---