«Ռուսական երկաթուղիների» ղեկավարը ՀՀ վարչապետին է ներկայացրել «ՀԿԵ» ՓԲԸ նոր գլխվաոր տնօրենին![]() 15 փետրվարի 2012 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Ձեր այցելությունները մշտապես ավարտվում են նոր և նշանակալի ծրագրերի ներդրմամբ ու երկկողմ համագործակցության զարգացմամբ: Հայաստանի երկաթուղային տրանսպորտի բնագավառում առկա է տեսանելի առաջընթաց և տպավորիչ արդյունքներ, ինչը շատ հաճելի է»: Վլադիմիր Յակունինը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության լավ արդյունքներն ստիպում են մտածել երկաթգծի բնագավառի հետագա զարգացմանն ուղղված նոր ծրագրերի մասին: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ արդյունավետ համագործակցության համար: Այնուհետև Վլադիմիր Յակունինը ՀՀ վարչապետին է ներկայացրել «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին՝ նշելով, որ վերջինս ունի աշխատանքային մեծ փորձ և մշտապես զբաղեցրել է բարձր պաշտոններ: Տիգրան Սարգսյանը և Վլադիմիր Յակունինը բարձր են գնահատել ընկերության արդեն նախկին գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի աշխատանքը և մաղթել նրան հետագա հաջողություններ: Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր և պայմանավորվածություն ձեռք բերել քննարկել դրանք՝ աշխատանքային խմբերի մակարդակով: Հայաստանի վարչապետն ընդունել է IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 23-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել Արամ Կայֆաջյան. 1 ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամը լիովին լողացող փոխարժեքի դեպքում կհաղթահարվեր դեռևս ապրիլին, եթե չլինեին դրամական միջամտությունները Եվրագոտում անկայուն իրադրության ֆոնին վերջին 2 ամսվա ընթացքում եվրոն «ընկել է» մոտ 700-800 տ.կ., ինչն էլ հանգեցրել է ԱՄՆ դոլարի ամրապնդմանը |