«Մուտքը գրքով» միջոցառմանը միացել է Հայաստանի ֆիլհարմոնիկը

«Մուտքը գրքով» միջոցառմանը միացել է Հայաստանի ֆիլհարմոնիկը

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, «Մուտքը գրքով» միջոցառումների շրջանակներում տեղի է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) համերգը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեցին նվագախմբի մամլո ծառայությունից, յուրաքանչյուր ոք ինքը կընտրի իր ցանկացած տեղը և կարգը:

Համերգում հնչելու են Յոհան Շտրաուսի «Չղջիկը» օպերետի նախերգանքը, Բերնսթայնի «Կանդիդ» նախերգանքը և Չայկովսկու Սյուիտը «Կարապի լիճ» բալետից: Համերգի դիրիժորն է Վարդան Հակոբյանը:

Փետրվարի 16-18-ին Հայաստանի մի շարք թատրոններում, համերգասրահներում և թանգարաններում իրականացվող միջոցառումներին յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել` նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք: Հավաքված գրքերը կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---