Կառավարությունը մտահոգված է հաճախակի դարձած երկրաշարժերով

Կառավարությունը մտահոգված է հաճախակի դարձած երկրաշարժերով

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը փետրվարի 16-ի նիստում հաստատել է ուժեղ երկրաշարժի դեպքում մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում,. բուհերում, հիվանդանոցներում ու այլ հաստատություններում վարքի կանոններն ու միջոցառումների անցկացման փորձնական ծրագիրը: Դա կառավարության նիստի օրակարգի առաջին հարցն էր:

Ինրչպես ասել է ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը, ուսուցումը կանցկացվի 2013-2015թթ., որի համար կպահանջվի 39,4 մլն դրամ:

Իր հերթին վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է այն, որ վերջերս երկրաշարժերն ու սեյսմիկ ռիսկերը գտնվում են հանրության ու ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

ԱԻՆ ղեկավարը հայտնել է, որ վաղը կհավաքվեն գիտխորհրդի անդամներն ու սեյսմոլոգները, պարզելու համար երկրաշարժերի պատճառները: Նա վիճակագրական տվյալներ է բերել, որոնց համաձայն սեյսմիկ ակտիվություն է նկատվում ոչ միայն Հայստանում, այլ ողջ աշխարհում: Մասնավորապես, ըստ նրա, 2011թ. գրանցվել է մոտ 15 երկրաշարժ ավելի քան 3 բալ ուժգնությամբ, իսկ ընթացիկ տարում արդեն 3:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---