Հայկական ազգային կինոակադեմիա. Սպիլբերգը ցեղասպանության մասին ֆիլմ չի նկարահանելու

Հայկական ազգային կինոակադեմիա. Սպիլբերգը ցեղասպանության մասին ֆիլմ չի նկարահանելու

PanARMENIAN.Net - Հայակական ազգային կինոակադեմիան հերքել է հայտնի ամերիկացի կինոռեժիսոր Սթիվեն Սպիլբերգի հետ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանման բանկցությունների մասին տարածված լուրերը:

«Կինոակադեմիայի ղեկավար Գևորգ Գևորգյանը այդ մասին խոսել է 2010-ին, սակայն վերջերս մենք օնլայն-պորտալներից մեկում նման ինֆորմացիայի հանդիպեցինք»,- PanARMENIAN.Net ին հայտնել են կինոակադեմիայում:

Ինչպես ընդգծել է մամուլի քարտուղար Ռուզաննա Բագրատունյանը, ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմի գաղափարը կա և ուժի մեջ է մնում: «Դա աշխատանքների մեծ ծավալ է ենթադրում և մենք փորձում ենք տեղավորվել ժամկետներում, քանի որ բոլորս ենք հասկանում այդ տարելիցը ինչ նշանակություն ունի հայ ազգի համար»,-ընդգծել է նա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---