Լարիսա Ալավերդյան. Աստված կների ուրիշների փոխարեն քվեարկող ՀՀԿ պատգամավորներին

Լարիսա Ալավերդյան. Աստված կների ուրիշների փոխարեն քվեարկող ՀՀԿ պատգամավորներին

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը մեկնաբանել է վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալը, երբ որոշ հանրապետական պատգամավորներ, մասնավորապես,, Հերմինե Նաղդալյանը քվեարկում էին նաև բացակայողների փոխարեն:

Ալավերդյանը հումորով նշել է. «Շուտով սկսվում է Մեծ պահոց շրջանը և Աստված կների բոլոր մեղքերը, այդ թվում նաև այս»:

Իր հերթին հանրապետական Հովհաննես Սահակյանը նշել է, որ չի ցանկանում անցնել կոնկրետ անձերի, սակայն նման երևույթը արատավոր է համարում ու չի ընդունում դա:

 Ուշագրավ
---