Երկրորդ սերնդի ուլտրաբուքերի հաստությունը չի գերազանցի 21 մմ

Երկրորդ սերնդի ուլտրաբուքերի հաստությունը չի գերազանցի 21 մմ

PanARMENIAN.Net - Intel կորպորացիան Chief River ապարատային պլատֆորմի հիման վրա երկրորդ սերնդի ուլտրաբուքերի մշակողների համար հրապարակել է առաջարկություններ: Chief River գլխավոր բաղկացուցիչ են դառնալու Ivy Bridge պրոցեսորները, որոնք պատրաստվում են 22-նանոմետրանոց տեխնոլոգիայով` Tri-Gate իննովացիոն մեթոդիակի կիրառմամբ:

Compulenta-ն գրում է, որ ուլտրաբուքերում կիարռվելու են չիպեր` 17 Վտ ջերմային էներգիայի մաքիմալ բաշխմամբ:

14 դյույմ անկյունագծով համակարգիչների հաստությունը չպետք է գերազանցի 21մմ: Լիցքավորված մարտկոցների աշխատանքը նվազագույնս պետք է տևի 5 ժամ:

Ուլտրաբուքերը կստանան Wi-Fi ադապտեր և USB 3.0 պորտ, իրացվելու է նաև Intel WiDi տեխնոլոգիան և Thunderbolt ինտերֆեյսը: SSD-սկավառակի մինիմալ տարողությունը կազմելու է 16Գբ:

Chief River պլատֆորմով ուլտրաբուքերը վաճառքի կհանվեն ընթացիկ տարում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---