Սանկտ Պետերբուրգում ձուլել են Պուտինի ոսկե կիսանդրին զուտ բարեգործական նպատակներով

Սանկտ Պետերբուրգում ձուլել են Պուտինի ոսկե կիսանդրին զուտ բարեգործական նպատակներով

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում բարեգործական նպատակներով 585 հարգի ոսկուց ձուլվել է Ռուսաստանի վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի 16,38 կգ-անոց կիսանդրին, հաղորդում է Gorod 812-ը:

«Զոլոտոյ» ոսկերչական խանութների ցանցը կազմակերպել է «Ոսկե մարդ» ակցիան, որից ստացված հասույթը գնալու է ուռուցքաբանական հիվանդություններով տառապող երեխաների օգնությանը: Կիսանդրին մեկ ամիս կցուցադրվի ոսկերչական խանութներից մեկում, հետո կվերաձուլվի սրտիկների ձևով կուլոնների, որոնց վաճառքից ստացված շահույթը կփոխանցվի բարեգործական հիմնադրամներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---