«Կանաչապատված» Մաշտոց

Ակտիվիստները որոշել են քայլերթով ճանապարհել ոստիկաններին, իսկ եթե չգնան, կնվագեն տխուր մի մեղեդի

Ակտիվիստները որոշել են քայլերթով ճանապարհել ոստիկաններին, իսկ եթե չգնան, կնվագեն տխուր մի մեղեդի

PanARMENIAN.Net - Մաշտոցի պողոտայի զբոսայգում ցուցարարների մի մասին արդեն նյարդայնացնում է անորոշությունը, իսկ մյուս մասը փորձում է չտրվել սադրանքներին և հանգիստ բանակցել:

«Անհամբեր» ցուցարարերը առաջարկում են ինչ-որ քայլեր ձեռնարկել, քանի որ այս կերպ քաղաքապետարանն ու ոստիկանությունը ժամանակ են շահում ու շարունակում են կառուցել իրենց կրպակները. «Եկեք ձնագնդի խաղանք ոստիկանների հետ, կամ հայհոյենք նրանց, ովքեր մեզ չեն միանում... ինչ-որ կերպ աշուժացնենք իրավիճակը»:

Իսկ առավել հեռատես ու ադեկվատ ակտիվիստները պնդում են, որ նման բաներ թույլ տալ չի կարելի. «Մենք ուժեղ ենք, քանի որ մինչ այժմ ամեն ինչ օրենքի սահմաններում ենք անում, իսկ եթե օրենքը խախտենք, կապ չունի հանուն ինչի ենք պայքարում, ոստիկանները բոլոր իրավունքներն ունեն մեզ ձերբակալելու կամ ցրելու: Եկեք չտրվենք սադրանքներին ու համբերենք...»

Ակտիվիստներից մեկը քիչ հետո հայտարարեց. «Մենք՝ ցուցարարներս, ակցիայի կազմակերպիչներս, պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք ագրեսիա չենք ուզում, մենք մնալու ենք հանգիստ, թույլատրված ժամերին կերգենք, ու թույլատրված ժամերին էլ կպարենք: Սա մեր հանրային այգին է, և ոչ ոք չի կարող մեզ այստեղից ցրել: Ագրեսիվ քայլեր ձեռնարկողները, ոստիկաններին սադրողները մեզ հետ չեն, այդպե՞ս է»: Եվ բոլոր ցուցարարները միաձայն գոչեցին՝ այդպես է:

Ակտիվիստի այս հայտարարությունից հետո ոստիկանության աշխատակիցների մի մասը լքեց պուրակը, իսկ մնացած մասն էլ այլևս չի շրջափակում շինհարապարակը: Նրանք հավաքվել են մի կողմում ու հեռվից հետևում են ցուցարարներին: ‎Այդ ամենից հետո 35-40 ոստիկան հավաքվել են այգու ծայրամասում, զորքի նման շարվել են և լսում են՝ ինչ հրահանգներ կտա ղեկավարը, փորձում են հասկանալ՝ ինչ են անելու այսուհետ:

Այդ նույն ժամանակ ակտիվիստները որոշել են, որ եթե ոստիկանները հեռանան, նրանց համար քայլերթ կնվագեն, իսկ եթե մնան՝ ինչ-որ տխուր մեղեդի...

18  17.02.12 - Բողոքի ակցիա ընդդեմ Մաշտոցի այգում շինարարությունների
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---