Լոնդոնում տեղի է ունենալու Արցախի քարանձավներից մեկին նվիրված միջոցառում

Լոնդոնում տեղի է ունենալու Արցախի քարանձավներից մեկին նվիրված միջոցառում

PanARMENIAN.Net - Փետրվարի 12-ին Լոնդոնի Նվարդ Գյուլբենկյան սրահում տեղի է ունենալու «Արցախի Ազոխի քարանձավը 300 հազար տարեկան է» խորագրով միջոցառում: Ինչպես հայտնում է Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի պաշտոնական կայքը, միջոցառման ընթացքում տեղի են ունենալու զրույցներ, ֆիլմի դիտում, ինչպես նաև նշվելու է Արցախում հնագիտական ուսումնասիրությունների և մշակութային փոխանակման 10-ամյա հոբելյանը:

Ազոխի քարանձավը գտնվում է Հադրութի շրջանում, Արցախի հարավային սահմանի մոտ։ Կրաքարե այս քարանձավn ունի շուրջ 8.000 քմ տարածություն, և պարունակում է ութ լայն այրերով 600 մ երկարությամբ խճճված անցքեր։ Այն Կովկասի հնագիտության և հնեաբանության կարևոր վայրերից է, որտեղից ուսումնասիրվում են նախամարդու Հայկական լեռնաշխարհով Աֆրիկայից Եվրոպա գաղթը:

1968-ին տեղի ունեցած պեղումների ընթացքում գտնվել են Նեանդերթալյան նախամարդու ծնոտի ոսկորներ, ինչպես նաև բազմաթիվ աշխատանքային գործիքներ։ Նախապատրաստական պեղումները վերսկվել են 1990-ական թվականներին, իսկ 2002-ից սկսված Թանիա Քինգի ղեկավարությամբ հնագետների միջազգային արշավախումբը զբաղվում է Ազոխի քարանձավի լուրջ ուսումնասիրմամբ։ 2002-ին նրանք գտել են մուտքեր, ինչպես նաև նախամարդու շրջանից բազմաթիվ գտածոներ` գործիքներ և անասունների բրածոներ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---