Հայաստանում ռուսական ԲՈւՀ-երի մասնաճյուղերի ուսանողները ծանոթացել են ցեղասպանության ճանաչման ծրագրին

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում` սմարթ-լսարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Հայ-կազակական ուժերի համատեղ միավորման ծրագրի շնորհանդեսը: Ինչպես հայտնում է միավորման մամուլի ծառայությունը, նախագիծը հասարակական նախաձեռնություն է, որը նախատեսում է ստեղծել վիրտուալ բանակ, որպեսզի աջակցություն ցուցաբերվի 20-րդ դարում մարդկության դեմ առաջինհանցագործության` համաշխարհային հանրության կողմից, ընդունմանը:

Ըստ հաղորդագրության, նախաձեռնությունը հետաքրքրություն է առաջացրել երիտասարդների մոտ` հենց նախագծի շնորհանդեսից հետո: Մի շարք ակտիվիստներ ցանկություն են հայտնել մասնակցելու նախագծին, որը, ըստ հեղինակների, մինչև 2015թ պետք է ունենա 1,5 մլն մասնակից: Շնորհանդեսին ներկա են գտնվել նաև Սեդրակ Վարդանյանը և Կառլեն Ադամյանը:

Partner news
 Ուշագրավ
Մի շարք ակտիվիստների, այնուամենայնից, հաջողվել է շենք ներխուժել, բայց ոստիկանները նրանց դուրս են բերել
Համացանցում առավոտյան տեղեկություններ էին տարածվել, որ զոհված զինվորի ծնողները դին բերում են Երևան՝ Կառավարության դիմաց իրենց բողոքն արտահայտելու նպատակով
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր
Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանի խոսքով այս կարկուտը նախորդից շատ ավելի թույլ էր, բայց վնասներ պատճառել է
Partner news