Պակիստանի նախագահը խոստացել է աջակցել Իրանին` այլ պետությունների կողմից ագրեսիայի դեպքում

Պակիստանի նախագահը խոստացել է աջակցել Իրանին` այլ պետությունների կողմից ագրեսիայի դեպքում

PanARMENIAN.Net - Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հայտարարել է, որ Իսլամաբադը լիովին աջակից է Իրանին` այլ պետությունների կողմից ագրեսիայի դեպքում: Միաժամանակ նա հայտարարել է, որ չի համագործակցելու Իրանի գլխավոր «թշնամիներից» մեկին` ԱՄՆ-ի հետ:Ինչպես հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը, հայտարարությունն արվել է փետրվարի 17-ին, Զարդարիի, Ահմադինեժադի և Կարզայի համատեղ մամուլի ասուլիսին:

Զարդարին մեծ կարևորություն է տվել նաև Իրանի հետ համատեղ գազատարի կառուցման ծրագրին:

Պակիստանն ու ԱՄՆ երկար ժամանակ համարվում էին դաշնակիցներ, քանի դեռ չէր ոչնչացվել Ուսամա բեն Լադենը, ինչից հետո երկու երկրների միջև հարաբերությունները զգալիորեն վատացել են: Պատճառն այն է,որ բեն Լադենը սպանվել է Պակիստանի տարածքում, իսկ Վաշինգտոնը Իսլամաբադին մեղադրում է ահաբեկչությանը դեմ պայքարում պասիվ լինելու մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---