«Բրեյն-ռինգ»-ի վարչապետի գավաթի խաղարկությունում հաղթանակ է տարել ՀՀ ԱԳՆ-ի թիմը18 փետրվարի 2012 - 09:23 AMT PanARMENIAN.Net - «Բրեյն-ռինգ»-ի վարչապետի գավաթի խաղարկության հաղթող է ճանաչվել Հայաստանի արտաքին գործերի նախարարության թիմը՝ մրցաշարի եզրափակիչում առավելության հասնելով ՀՀ առողջապահության նախարարության թիմի նկատմամբ՝ 5:0: ՀՀ պետական գերատեսչությունների 24 թիմերի մասնակցությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղի մրցաշարի երրորդ մրցանակակիր է դարձել ՀՀ պետական գույքի կառավարման վարչության թիմը՝ երրորդ տեղի մրցավեճում առավելության հասնելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի թիմի նկատմամբ: Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Գրիգոր Սարիբեկյանը, որը ներկայացնում էր Երևանի քաղաքապետարանի թիմը: Եզրափակիչ հանդիպմանը ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Շնորհավորելով մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մրցաշարը տոնի է վերածվել այս խաղի երկրպագուների համար: «Ուրախալի է, որ մրցաշարի մասնակից թիմերի թիվն այս տարի ավելացել է: Սա կնպաստի Հայաստանում առողջ՝ ինտելեկտուալ պայքարին միտված խմբերի ձևավորմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Իր հերթին ԱԳՆ թիմի ավագ Հայկ Հեմչյանը նշել է PanARMENIAN.Net �ի թղթակցի հետ զրույցում մրցաշարի լավ կազմակերպված լինելը: Նա նշել է, որ բարձրացել է թիմերի մակարդակն ու հաղթանակը հասել է նրանց համառ պայքարում: ՄՐցաշարը կազմակերպվել է Գիտակների հայկական ասոցիացիայի աջակցությամբ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |