Սեյրան Օհանյան. Կամավորներն այն վճռական ուժն էին, որի շնորհիվ Արցախի պատերազմը վերածվեց հայրենականի

Սեյրան Օհանյան. Կամավորներն այն վճռական ուժն էին, որի շնորհիվ Արցախի պատերազմը վերածվեց հայրենականի

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ելույթ է ունեցել Երկրապահ կամավորականների միության 9-րդ համագումարում: Նա հիշեցրել է, որ կամավորական ջոկատները պատվով պաշտպանեցին հայրենիքի անվտանգությունը, քանի դեռ չէր ձևավորվել կանոնավոր բանակը: Կամավորներն այն վճռական ուժն էին, որի շնորհիվ Արցախի պատերազմը հայրենական դարձավ»,-ասել է Օհանյանը:

Օհանյանը կարևորել է պաշտպանության նախկին նախարար ու վարչապետ Վազգեն Սարգսյանի դերը կամավորական ջոկատների միավորման ու բանակի ստեղծման գործում:

Խոսելով Երկրապահի սխրանքի մասին՝ Օհանյանն ասել է, որ ոչինչ և ոչ ոք չի մոռացվել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---