«Costa Concordia-ի» կործանման գործում նոր դետալ է հայտնաբերվել` կոկային

«Costa Concordia-ի» կործանման գործում նոր դետալ է հայտնաբերվել` կոկային

PanARMENIAN.Net - Կոկայինի հետքեր են հայտնաբերվել «Costa Concordia» նավապետ Ֆրանչեսկո Սկետտինոյի մազերին. նավապետի փաստաբանները պահանջել են արդյունքները վերստուգել: Ներկայումս Սկետտինոն տնային կալանքի տակ է:

Ինչպես գրում են իտալական ԶԼՄ-ը, Սկետտինոն կարող է դատապարտվել 2.5 հազար տարվա ազատազրկման: Ըստ ԶԼՄ-ի, եթե հաստատվի այն ինֆորմացիան, որ նավապետը նավը լքել է նախքան ուղևորների տարհանումը, ապա նրան 300 ուղևորներից և անձնակազմի անդամներից յուրաքանչյուրի համար կարող են դատապարտել 8 տարի ազատազրկման:

«Costa Concordia» նավը կործանվել է հունվարի 14-ին Տոսկանայի շրջանի Ջիլիո կղզու մոտակայքում: Նավի վրա եղել է ավելի քան 4.2 հազար ուղևոր: Ներկայումս հայտնաբերվել են 17 զոհվածների մարմիններ ևս 15-ը համարվում են անհայտ կորած:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---