Հայաստանի ճանապարհները հիմնականում բաց են` բացառությամբ որոշ հատվածների

Հայաստանի ճանապարհները հիմնականում բաց են` բացառությամբ որոշ հատվածների

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին, ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածում առկա է ձնաբուք, ցածր տեսանելիություն և քամու ուժգնացում: Դժվարանցանելի է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածը, որտեղ նույնպես առկա է ձնաբուք, ցածր տեսանելիություն և քամու ուժգնացում, իսկ Շիրակի և Արագածոտնի (մարզում ամբողջությամբ փակ են Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները) մարզերի միջհամայնքային ճանապարհները ձնաբքի պատճառով հիմնականում փակ են և դժվարանցանելի: Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են "ՃՇՇ"-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: ԱԻ նախարարությունը զգուշացնում և հորդորում է` զերծ մնալ վերոնշյալ ճանապարհներով երթևեկությունից:

Փետրվարի 19-ին, ժամը 16.00-ի դրությամբ Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը փակ է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---