Յուրա Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում գրավել է «Ռադնիչկի 1923» սերբական ակումբի դարպասը![]() 20 փետրվարի 2012 - 11:03 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդարը» թուրքական Բելեք քաղաքում ստուգողական հանդիպում է անցկացրել «Ռադնիչկի 1923» սերբական ակումբի հետ: Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով` «Կրասնոդարի» հաղթանակով: Վերջինիս երկրորդ գոլը պենալտիով իրացրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Իսկ 44-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարել Մարսիոյին: Սլավոլյուբ Մուսլինի սաները փետրվարի 22-ին կխաղան ուկրաինական «Կրիվբասսի» հետ, որտեղ փորձաշրջան է անցնում Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: Partner news Նա կղեկավարի ֆեդերացիան ևս չորս տարի Գրիգոր Իվանյանը հասել է կիսաեզրափակիչ, սակայն զիջել է Ռոման Գորշենինին Գավաթը կխաղարկվի օգոստոսի 10-ից սեպտեմբերի 4-ը նորվեգական Տրոմսյո քաղաքում Արոնյանը 3-րդ տեղում է, իսկ Թոփալովը՝ 7-րդ Partner news |