
ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ գնդապետ Հայկ Ստեփանյանին ոչ ոք չի ձերբակալել և այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով երեկվանից համացանցում տարածված այն տեղեկատվությանը, թե նրան ձերբակալել են Սադախլո անցակետում փախուստի փորձ կատարելիս, ասաց Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանը:
Հայկ Ստեփանյանը եղել է Վլադիմիր Գասպարյանի տեղակալը ռազմական ոստիկանությունում, ապա Վլադիմիր Գասպարյանի պաշտպանության փոխնախարար նշանակվելուց հետո եղել է նրա օգնականը: Վերջինիս ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց հետո նշանակվել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ: