2012թ. հունվարին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշն աճել է 5.3 տոկոսով

2012թ. հունվարին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշն աճել է 5.3 տոկոսով

PanARMENIAN.Net - Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2012թ. հունվարին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 354.9 մլն դոլար (192,8 մլրդ դրամ)՝ 2011թ. նույն շրջանի համեմատ աճելով 5.3 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով ցուցանիշը նվազել է 33.9 տոկոսով:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանման ծավալը կազմել է 71.5 մլն դոլար (27,7 մլրդ դրամ)՝ ավելանալով 0.4 տոկոսով 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, իսկ ներկրման ծավալը կազմել է 274.4 մլն դոլար (106.2 մլրդ դրամ)՝ ավելանալով 6,6 տոկոսով, իսկ ամսական կտրվածքով անկումը կազմել է 31.5 տոկոս: Արտաքին առևտրի բացասական սալդոն 2012թ. հունվարին կազմել է 202.9մլն դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---