Microsoft. Google-ը շրջանցում է Internet Explorer բրաուզերի օգտատերերի անձնական կարգավորումները

Microsoft. Google-ը շրջանցում է Internet Explorer բրաուզերի օգտատերերի անձնական կարգավորումները

PanARMENIAN.Net - Microsoft-ը Google-ին մեղադրում է Internet Explorer բրաուզերի օգտատերերի գործողություններին հետևելու մեջ` շրջանցելով գաղտնիության սահմանված կարգավորումները: Այդ մասին Microsoft-ը գրում է իր կորպորատիվ բլոգում:

Վերջերս Սթենֆորդի համալսարանի մասնագետները պարզեցին, որ Google-ը հետևում էր Safari բրաուզերի օգտատերերի ակտիվությանը տարբեր էջերում, թեև Apple-ը ինքնաբերաբար արգելափակում է Safari բրաուզերում պատմության պահպանումը:

Google-ն այդ ժամանակ հայտարարեց, որ գովազդային քուքիներ ստեղծելը թույլ էր տալիս Safari-ի գաղտնիության կարգավորումների խոցելիությունը, և սկսեց ջնջել գովազդային քուքիները Safari բրաուզերներից:

Microsoft-ի փոխնախագահ Դինա Խաչամովիցայի խոսքով, Google-ը նմանատիպ մեթոդներ է կիրառել նաև է Internet Explorer-ի օգտատերերի գործողություններին հետևելու համար:

Microsoft-ը դիմել է Google-ին այդ խոցելիության շահագործումն ու ինտերնետ-օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության նորմերի խախտումը դադարեցնելու խնդրանքով:

Google-ն առայժմ չի մեկնաբանել իրավիճակը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---