Տոկիոն պատրաստվում է ուժեղ երկրաշարժի

Տոկիոն պատրաստվում է ուժեղ երկրաշարժի

PanARMENIAN.Net - Ճապոնական իշխանությունները անվտանգության լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն, քանի որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքի շրջանում առավել ուժգին երկրաշարժի վտանգ կա, քան ենթադրվում էր նախկինում: Այդ մասին հայտնել է լուսավորության, մշակույթի, սպորտի, գիտության ու տեխնոլոգիաների նախարար Խիրոֆումի Խիրանոն:

Պաշտոնական հայտարարությունն այդ մասին, ասել է նա, կարվի մարտի սկզբին:

Ըստ մասնագետների կանխատեսումների, 7,3 մագնիտուդով երկրաշարժը Տոկիոյի ծոցի հյուսիսային մասում վատագույն սցենարի դեպքում կհանգեցնի 11 հազար մարդու մահվան ու կոչնչացնի մոտ 850 հազար շինություն:

 Ուշագրավ
Մայիսի 23-ին կայանալիք Բուշերի ԱԷԿ-ի հզորության բարձրացումը հետաձգվել է կանխարգելիչ աշխատանքների պատճառով
Ամերիկացի մասնագետների մեծ մասը հոռետեսորեն է արտահայտվել միջազգային փորձագետների համար միջուկային օբյեկտները բացելու Իրանի խոստումների մասին
Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ճկունություն ցուցաբերել ԻԻՀ-ում ուրանի հարստացման ցածր մակարդակի առնչությամբ
Փետրվարին հաղորդվում էր, որ իրանցի մասնագետները Թեհրանում շարժիչի միջուկն են բեռնել սեփական արտադրության առաջին վառելիքային համալիրը