Թուրքական դպրոցի տնօրենն առաջարկել է ստեղծել հասարակության համար վտանգավոր երեխաների տվյալների բազա

Թուրքական դպրոցի տնօրենն առաջարկել է ստեղծել հասարակության համար վտանգավոր երեխաների տվյալների բազա

PanARMENIAN.Net - Թուրքական Էրզրում քաղաքում տեղի ունեցած կոնֆերանսի շրջանակներում, տարրական դպրոցի տնօրեն Մուսթաֆա Այդինն առաջարկել է պետական մակարդակով ստեղծել ծրագիր այն երեխաների հաշվառման համար, ովքեր վտանգավոր են հասարակության համար, գրում են թուրքական ԶԼՄ-ը:

Մասնավորապես, նա առաջարկել է երկրի օրինապահ մարմիններում ստեղծել տվյալների ընդհանուր բազա, որտեղ պահվելու է երեխաների քրեական վարքի մասին ինֆորմացիա, ինչպես նաև այն երեխաների մասին տեղեկություններ, որոնք կարող են խախտել հասարակական կարգը:

Իր հերթին, կոնֆերանսին ներկա գտնվող Աթաթյուրք համալսարանի պրոֆեսորը նկատել է, որ բռնությունը կապված է ոչ միայն ընտանիքի հետ, այլ նաև շրջապատի: Ըստ նրա, յուրաքանչյուր երեխա մեկ անգամ կարող է կռվի մեջ ընկնել, սակայն, դա դեռ չի նշանակում, որ նա վտանգ է ներկայացնում հասարակության համար:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---