Վիոլետ Գրիգորյան. Մենք ունենք մի կառավարություն, որը գիշերով դավեր է նյութում իր ժողովրդի դեմ

Վիոլետ Գրիգորյան. Մենք ունենք մի կառավարություն, որը գիշերով դավեր է նյութում իր ժողովրդի դեմ

PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակի ակտիվիստներին շարունակում են այցելել ու իրենց աջակցությունը հայտնել շոու-բիզնեսի ներկայացուցիչներն ու մտավորականները: Այս անգամ նրանց այցելել է Վիոլետ Գրիգորյան. «Եթե կանգնած եմ երկաթից այս կողմ, ուրեմն դեմ եմ կրպակներին ու սատարում եմ կառուցման դեմ պայքարողներին: Եթե իշխանությունը հարգում է իր հասարակությանը, պետք է թույլ տա նրան արտահայտվել»:

Նրան հատկապես զայրացրել է գիշերային շինարարության փաստը. «Շատ տարօրինակ է, եթե իրենց թվում է, թե գիշերային կառուցապատմամբ կարող են այս կառույցների երկարակեցությունը ապահովել: Մենք ունենք մի կառավարություն, որ, փաստորեն, գիշերով դավեր է նյութում իր ժողովրդի դեմ: Պետք է պայքարենք, որ այգին բիզնես-կենտրոն չդառնա»:

Այս պահին ցուցարարները վերականգնում են իրենց սարքած ձնե տնակը. «Ուզում ենք ցույց տալ, որ եթե տնակը քանդվել է, դա չի նշանակում՝ մեր պայքարն ավարտված է»: Ցուցարարները նշում են, որ տնակը եղանակի պատճառով չի քանդվել: Նրանց մի մասը վստահ է՝ դա ոստիկանների ձեռքի գործն է: Ակտիվիստները շրջապատել են տնակը և վերականգնելուն զուգահեռ հայրենասիրական երգեր են երգում ու պարում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---