Մոհամադ Հեջազի. Իրանը կարող է կանխարգելիչ հարված հասցնել

PanARMENIAN.Net - Իրանը կարող է կանխարգելիչ հարված հասցնել հակառակորդին, եթե զգա, որ իր ազգային շահերը սպառնալիքի տակ են, երեքշաբթի հայտարարել է Իսլամի հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատարներից մեկը՝ գեներալ Մոհամադ Հեջազին «Պարս» գործակալությանը տված հարցազրույցում, հայտնում է Ինտերֆաքսը:

«Եթե մենք զգանք, որ մեր թշնամիները սպառնալիքի տակ են դնում մեր ազգային շահերը, մենք միջոցներ կձեռնարկենք չսպասելով նրանց գործողություններին,-հայտարարել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---