«Հրապարակ». Դատախազ Հակոբ Բաբայանի որդին դառնալո՞ւ է վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակը22 փետրվարի 2012 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարության Պետռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների վերահսկողության բաժնի պետ Արսեն Բաբայանը` դատախազ Հակոբ Բաբայանի որդին, «Հրապարակի» տեղեկություններով, աշխատանքի նոր առաջարկ է ստացել: Հնարավոր է՝ նա դառնա վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակը, ավելի կոնկրետ` միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարը: Ինքը` Արսեն Բաբայանը, թերթի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկությունը: «Իրականում ես չեմ նշանակվել վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ: Այդպիսի առաջարկ ստացել եմ, բայց հրաման չկա: Դեռ ոչինչ պարզ չէ»,- ասել է Արսեն Բաբայանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |