Ավստրալիայի արևմուտքում հայտնաբերվել է ամենախոշոր վարդագույն ադամանդը

Ավստրալիայի արևմուտքում հայտնաբերվել է ամենախոշոր վարդագույն ադամանդը

PanARMENIAN.Net - Ավստրալիայի արևմուտքում`Քիմբերլի նահանգի Արգայլ հանքավայրում գտնվել է մոտ 13 կարատանոց խոշոր վարդագույն ադամանդ:

12.76 կարատանոց քարը կոչվել է «Հոբելյանական վարդագույն Արգայլ»` ի պատիվ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թագադրման «ադամանդե» հոբելյանի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այն հիշեցնում է Williamson Pink 24 կարատանոց ադամանդը, որը 1947թ հայտնաբերվել է Տանզանիայում և թագուհուն մատուցվել որպես հարսանեկան նվեր: Argyle Pink Diamonds ներկայացուցչի խոսքով, քարը Ավստրալիայում հայտնաբերված խոշորագույն ադամանդն է:

Ամբողջ աշխարհում վարդագույն ադամանդների 90 տոկոսը հայտնաբերվում է Արգայլում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---