Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսի Copa Claro մրցաշարում հաղթանակով է մեկնարկել![]() 22 փետրվարի 2012 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը Բուենոս Այրեսի Copa Claro մրցաշարում հաղթանակով է մեկնարկել: Առաջին շրջանում նա 2 սեթերում առանց խնդիրների 81 րոպեների ընթացքում հաղթել է Վայնե Օդեսնիկին: Երկրորդ փուլում Նալբանդյանի մրցակիցն է լինելու նրա հայրենակից և հավաքականի գործընկեր Խուան Մոնակոն, ով ավելի ուժեղ է գտնվել Ֆիլիպո Վոլանդրիից` Իտալիա: Խաղը տեղի կունենա փետրվարի 23-ին: Նալբանդյանն ու Մոնակոն պաշտոնական խաղերին հանդիպել են երեք անգամ և առայժմ 2:1 հաշվով առաջևում է Նալբանդյանը Մրցաշարը տեղի է ունենում փետրվարի 20-26, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 553.100 դոլար: 2011թ Copa Claro-ում Նալբանդյանը հասել է քառորդ եզրափակիչ, իսկ հաղթող է դարձել Նիկոլաս Ալմագրոն, ով եզրափակչում հաղթել է արգենտինացի Խուան Իգնասիո Չելային: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |