«Առէկսիմբանկը» իր գործընկերներին պատմել է թե ինչ փոփոխություններ են պետք հաջող արտաքին առևտրի համար22 փետրվարի 2012 - 13:02 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ փետրվարի 22-ին իր հաճախորդների համար անցկացրել է սեմինար «Բանկի փաստաթղթային գործառույթների և առևտրի ֆինանսավորման արդի ծառայություններ» թեմայով: Սեմինարի հիմնական նպատակն է հաճախորդներին ծանոթացնել վարկավորման և բանկային երաշխիքների տարբեր տեսակներին, ինչպես նաև դրանց տրամադրման մեխանիզմներին: Ինչպես նաև ասվել է այն փոփոխությունների մասին, որոնք վերջերս տեղի են ունեցել Միջազգային առևտրային տերմինալներում: «Սեմինարի նպատակն է բանկի հաճախորդներին և հրավիրված հյուրերին ծանոթացնել փաստաթղթային գործառույթների ծառայություններին և դրանց կիրառման հնարավորությանը հաճախորդների արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորման ժամանակ»,-ասել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: Ըստ նրա, Հայսատանում արտաքին առևտրով զբաղվում են ինչպես առանձին ընկերություններ, այնպես և անհատ ձեռներեցներ, ովքեր պետք է իմանան փոփոխությունների մասին, որ տեղի են ունեցել 1-1.5 տարի առաջ`բանկային երաշխիքների միջազգային կանոնների ոլորտում, որոնք հրապարակվել են Միջազգային առևտրային պալատի կողմից: «Այս փոփոխությունները շատ կարևոր են հաճախորդների կողմից գործարքներն իրականացնելու տեսակետից, քանի որ դրանց վերջնական արդյունքը մեծ մասամբ կախված է նրանից, թե որքան գրագետ է կազմված առևտրային պայմանագիրը»,- ընդգծել է նա: Խաչատրյանը հայտնել է, որ մասնավորապես, 2011թ հունվարից ուժի մեջ են մտել նոր առևտրային տերմիններ և այսօրվա դրությամբ, 13-ի փոխարեն գործածվում են 11-ը: Փոփոխություններ են մտցվել նաև բանկային երաշխիքների ոլորտում, որոնք այսուհետ ավելի մատչելի կերպով են ներկայացված լինելու: «Այսօրվա դրությամբ դրանք ավելի պարզեցված են, ինչը հնարավորություն է տալիս նվազագույնի հասցնել դատական քաշքշուկները»,-մեկնաբանել է նա: Սեմինարին մասնակցել են մոտ 50 խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկրողներ և արտահանողներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |