2011-ին Յանդեքսի մաքուր շահույթն աճել է 51 տոկոսով

2011-ին Յանդեքսի մաքուր շահույթն աճել է 51 տոկոսով

PanARMENIAN.Net - Յանդեքս ինտերնետ ընկերությունը հայտարարել է 2011-ի չորրորդ եռամսյակի և 2011-ի ֆինանսական արդյունքները: Այդ տվյալները հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Յանդեքսի օպերացիոն շահույթը 2011-ի չորրորդ եռամսյակում կազմել է 2,6 մլրդ ռուբլի (80,8 մլն դոլար)՝ անցյալ տարվա համեմատ աճելով 44 տոկոսով:

Նույն շրջանում մաքուր շահույթը կազմել է 2,1 մլրդ ռուբլի (65,9 մլն դոլար)՝ անցյալ տարվա ցուցանիշի համեմատ աճելով 51 տոկոսով:

Ընդհանուր առմամբ 2011-ին ընկերության օպերացիոն շահույթը կազմել է 7,0 մլրդ ռուբլի՝ 2010-ի համեմատ ավելանալով 46 տոկոսով, իսկ 2011-ի մաքուր շահույթը կազմել է 5,8 մլրդ ռուբլի՝ ավելանալով 51 տոկոսով:

 Ուշագրավ
SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ
«Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն
«Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ
Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում