Փետրվարի 14-ից «ՀԿԵ» ՓԲԸ-ի բոլոր գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի`22 փետրվարի 2012 - 15:41 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր միջազգային և տեղական ուղևորատար գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի` չնայած վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի տարածքում հաստատված անբարենպաստ եղանակային պայմաններին: Այդ մասին հաղորդեց ՀԿԵ-ի Ուղևորափոխադրումների տնօրինության պետի տեղակալ Կարինե Գրիգորյանը: Նա հիշեցնում է, որ ուժեղ ձյան և Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածում ստեղծված դժվար պայմանների պատճառով փետրվարի 10-13-ին դադարեցված էր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների շարժը: «Սակայն բավականին օպերատիվ կերպով անցկացրած ձնամաքրման աշխատանքներից հետո միջազգային գնացքների շարժը վերականգնվեց: Փետրվարի 14-ից սկսած ոչ մի միջազգային գնացքի կամ տեղական էլեկտրագնացքի մեկնումը չէր հետաձգվել: Բոլոր գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի, առանց ուշացումների», - ընդգծեց Գրիգորյանը: Տնօրինության ղեկավարի տեղակալի խոսքերով, այն ուղևորներին, ովքեր չէին կարողացել Թբիլիսի հասնել հետաձգված գնացքներով, հնարավորություն տրվեց վերադարձնել տոմսերը` վճարված գումարը ստանալով առանց որևէ պահումների: Սակայն ուղևորների մի մասը կարողացել է գնված տոմսերից օգտվել արդեն փետրվարի 14-ին` Թբիլիսիի հետ հաղորդակցության վերականգնումից հետո: Կարինե Գրիգորյանը հատուկ նշեց, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն համայնքային իշխանությունների հետ համատեղ կազմակերպեց կառամատույցների ձնամաքրման աշխատանքները: «Ուղևորափոխադրումների տնօրինությունը նամակով էր դիմել համայնքների ղեկավարներին` խնդրելով աջակցել կառամատույցների մաքրման աշխատանքներում: Տեղական իշխանությունների բոլոր ղեկավարները արձագանքեցին և այսպիսով կառամատույցների մի մասը մաքրվեց իրենց, իսկ մյուս մասը` երկաթուղու ուժերով», - ասաց Տնօրինության պետի տեղակալը: Իսկ ինչ վերաբերում է երկաթուղային գծերի մաքրմանը, ապա այստեղ աշխատում է հատուկ տեխնիկան, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |