
Աբխազիայի ԱԳՆ-ն հերքել է լուրերը հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ մահափորձի պատճառով Վրաստանի հետ սահմանը փակելու մասին:
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-նշել են ԱԳՆ-ում: «Հարևանի հետ սահմանը փակելու մասին հաղորդագրությունը իսկական անակնկալ էր»,-ասել են Աբխազիայի ԱԳՆ-ում, հայտնում է ՌԲԿ-ն:
Փետրվարի 22-ի առավոտյան Աբխազիայում մահափորձ են կատարել հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, անհայտ անձինք կրակել են նախագահի ավտոմեքենայի վրա Գուդաուտա քաղաքի շրջանում, երբ նա աշխատանքի էր մեկնում Սուխում: Աբխազիայի նախագահը չի տուժել, սակայն նրա թիկնապահներից մեկը մահացել է, իսկ երկուսը ծանր վիրավոր են և գտնվում են հոսպիտալում: Սա արդեն թվով վեցերորդ մահափորձն է Անկվաբի դեմ: