Զարգացման հայկական բանկը մտադիր է 2012-ին ընդհանուր վարկային պորտֆելը հասցնել 32 մլրդ դրամի

Զարգացման հայկական բանկը մտադիր է 2012-ին ընդհանուր վարկային պորտֆելը հասցնել 32 մլրդ դրամի

PanARMENIAN.Net - Ակտիվ զարգացմանն ուղղված նոր քաղաքականության շրջանակներում Զարգացման հայկական բանկը (ԶՀԲ) 2011-ի արդյունքներով ավելացրել է իր ընդհանուր պորտֆելը 60 տոկոսով՝ մինչև 24 մլրդ դրամ տարեսկզբի 15 մլրդ դրամ ցուցանիշի փոխարեն: Այդ մասին փետրվարի 22-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ԶՀԲ վարչության նախագահ Կարեն Սարգսյանը: Միաժամանակ, փոքր և միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) բաժին է ընկնում բանկի ընդհանուր վարկային պորտֆելի շուրջ 74 տոկոսը:

Ինչպես հաղորդել է Սարգսյանը, այսօր ԶՀԲ-ն առաջարկում է ՓՄՁ համար վարկեր 7 տարով 21-ամսյա արտոնյալ շրջանով, միաժամանակ այդ վարկերի սպասարկումը բիզնեսի համար անվճար է: «Մեր նպատակն է օգնել ՓՄՁ-ին դիմակայել մարտահրավերներին և ոտքի կանգնել»,- ընդգծել է նա:

ԶՀԲ-ը 60 տոկոս ուղորդել է բիզնես վարկավորմանը, իսկ ահա 24 տոկոսը բաժին է ընկել հիփոթեքային վարկավորմանը:

Կարեն Սարգսյանը նշել է, որ Զարգացման հայկական բանկը մտադիր է 2012-ին ընդհանուր վարկային պորտֆելը հասցնել 32 մլրդ դրամի:

 Ուշագրավ
Հայաստանի վարչապետն ընդունել է IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 23-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Արամ Կայֆաջյան. 1 ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամը լիովին լողացող փոխարժեքի դեպքում կհաղթահարվեր դեռևս ապրիլին, եթե չլինեին դրամական միջամտությունները
Եվրագոտում անկայուն իրադրության ֆոնին վերջին 2 ամսվա ընթացքում եվրոն «ընկել է» մոտ 700-800 տ.կ., ինչն էլ հանգեցրել է ԱՄՆ դոլարի ամրապնդմանը