Apple խանութից 16 000 դոլարի 25 iPhone են գողացել![]() 22 փետրվարի 2012 - 16:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում` Հյուսիսային Կառոլինայի հարավում` Northlake Mall առևտրի կենտրոնում գտնվող Apple Store մանրածախ խանութից 16 000 դոլարի 25 iPhone են գողացել: Այդ մասին գրում է macrumors.com-ը: Գեղություններն Apple-ի խանութներում հազվադեպ չեն: Սակայն այս միջադեպը մյուսներից տարբերվում է նրանով, որ բջջային սարքերի գողության մեջ կասկածում են խանութի աշխատակիցներից մեկին: «iPhone սմարթֆոնները գեղացել են խանութի ներսում գտնվող սրահից, որին կասկածյալը մուտք ուներ: Խանութից դուրս են բերել 16Գբ-ի քսաներկու iPhone 4S, 64Գբ-ի մեկ iPhone 4S, 8ԳԲ-ի մեկ iPhone 4 և 32Գբ-ի մեկ iPhone 4»,- ասվում է տեղական ոստիկանության զեկույցում: Տեղական լրատվական ռեսուրսները հաստատել են տեղեկատվությունն այն մասին, որ կասկածյալն աշխատել է App Store խանութում: Բոլոր գողացված սմարթֆոնները խանութի աշխատակիցը գողացել է դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում: Ոստիկանությունը հետաքննում է iPhone-ների գողության փաստի առթիվ գործը: SMS-ի միջոցով կարելի է ստանալ հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ «Անոնիմուսի» անդամները պարծեցել են, որ նրանց հաջովել է ստանալ 1,7 Գբ ծավալի տեղեկատվություն «Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ»,–նշված է հաղորդագրության մեջ Գործարքի մանրամասներին իրազեկ աղբյուրները նշում են, որ Yahoo! Inc. և Alibaba Group-ի գործարքը շահավետ է դարձնում IPO անցկացումը 2015թ. վերջում |