Այսուհետ հնարավոր կլինի բացահայտել և կանխարգելել գինեգործական արտադրանքի կեղծումը22 փետրվարի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Սույն թվականի փետրվարի 22-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ֆրանսիական Bruker Biospin և Eurofin ընկերությունների ներկայացուցիչներ Ալեն Ուլոն և Մարսել Դյումուշեն ներկայացրեցին ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորումը: Մասնակցում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առևտրային կցորդ Ժյուլիեն Վելքոֆը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվ տանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները և հայ գինեգործների միության ներկայացուցիչները: Նշված լաբորատոր սարքավորման նկատմամբ հետաքրքրությունը բխում է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքից, որի համաձայն լիազոր մարմինը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը 2013 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր տարի պետք է կատարի գինեգործական արտադրանքի և դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի խմբաքանակների H2 և C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննություն և վարի հանրապետությունում արտադրված խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկ, որը հնարավորություն կտա նույնականացնելու գինեգործական արտադրանքը, որոշելու դրանց ծագումն ու բաղադրությունը, բացահայտելու և կանխարգելելու արտադրանքի կեղծումները: Արտադրանքի խմբաքանակների H2 և C13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննությունը հնարավոր է իրականացնել միայն ատոմամագնիսական ռեզոնատոր «SNIF-NMR» լաբորատոր սարքի միջոցով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ նախօրեին վերը նշված ընկերությունների ներկայացուցիչներն ատոմամագնիսական ռեզոնատոր (SNIF-NMR) լաբորատոր սարքավորումը ներկայացրեցին Ստանդարտների ազգային ինստիտուտում, որին մասնակցում էին հայկական կոնյակագործների և հայ գինեգործների միությունների, Հայաստանում գործող փորձարկման լաբորատորիաների և գինեգործական արտադրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, Ստանդարտների ազգային ինստիտուտի մասնագետներ: Հայաստանի վարչապետն ընդունել է IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 23-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել Արամ Կայֆաջյան. 1 ԱՄՆ դոլարի դիմաց 400 դրամը լիովին լողացող փոխարժեքի դեպքում կհաղթահարվեր դեռևս ապրիլին, եթե չլինեին դրամական միջամտությունները Եվրագոտում անկայուն իրադրության ֆոնին վերջին 2 ամսվա ընթացքում եվրոն «ընկել է» մոտ 700-800 տ.կ., ինչն էլ հանգեցրել է ԱՄՆ դոլարի ամրապնդմանը |